Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը Երևանում հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարարի հետ

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը Երևանում հանդիպել է Արցախի 
արտաքին գործերի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն այցելել է Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Լորան Վոքիեն ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ։

Լորան Վոքիեն մարտի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ այցելել է Բերձորի փակ միջանցքի սկզբնամաս՝ Հայաստան-Արցախ մայրուղու սահմանակետում փաստագրելով ճանապարհի փակ լինելը։  Վոքիեի Հայաստան այցի շրջանակներում Սյունիքի մարզը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am