Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Forbes-ը SuperAnnotate-ին ընդգրկել է ԱՄՆ-ի լավագույն ստարտափ գործատուների ցուցակում

Forbes-ը SuperAnnotate-ին ընդգրկել է ԱՄՆ-ի լավագույն ստարտափ գործատուների 
ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Forbes պարբերականը հայ հիմնադիրներ ունեցող SuperAnnotate ընկերությանն ընդգրկել է Ամերիկայի լավագույն 500 ստարտափ գործատուների վարկանիշում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ։

Շուկայական հետազոտություններ իրականացնող Statista ընկերության հետ համագործակցությամբ Forbes-ը կազմել է Ամերիկայի լավագույն ստարտափ գործատուներ 2023 վարկանիշը՝ գնահատելով ԱՄՆ-ում գործող 2600 ընկերություն, որոնք ունեն առնվազն 50 աշխատող։ Հաշվի են առել երեք չափանիշ՝ գործատուի հեղինակություն, աշխատակիցների գոհունակություն և աճ:

SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման թիմերի համար նախատեսված հարթակ է, որն օգնում է ստեղծել արհեստական բանականության նորարարական պրոդուկտներ: Հարթակի շնորհիվ այդ թիմերն ու նրանց ընկերությունները խնայում են մեծ ժամանակային, ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ՝ տվյալների անոտացիայի (եզրագծման) ու դրանց կառավարման գործընթացներն օպտիմալացնելով և ավտոմատացնելով:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am