Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը դատապարտել է հարձակումը

Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Երուսաղեմի 
Հայոց Պատրիարքարանը դատապարտել է հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ և հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով տաճարի վրա կատարված հարձակումը։

«Թեև Սուրբ Աստվածածին տաճարի վրա այս հարձակումն առաջինն էր այս տարվա սկզբից ի վեր, սակայն քրիստոնեական մյուս սրբավայրերն անզգամ հարձակվողների կողմից մշտապես ենթարկվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական ճնշումների։ Եթե քրիստոնեական սրբավայրերի վրա կատարված նախորդ հարձակումներն արագորեն դատապարտվեին տեղական իշխանությունների կողմից, և հանցագործները պատժվեին օրենքի ողջ խստությամբ, քրիստոնեական համայնքների, եկեղեցիների և վանքերի վրա նոր հարձակումներ չէին լինի։ Կրոնական անհանդուրժողականությունը և ատելությամբ լցված ոճրագործությունները իրենց բոլոր դրսևորումներով երբեք չեն ապահովելու խաղաղ համակեցության պայմաններ։ Հատկապես, երբ այսօր իշխանությունների կողմից անվերահսկելի են այդ հարձակումները, դա ավելի է խթանելու ատելությամբ լցված հանցագործությունները և անհանդուրժողականությունը։ Այսպիսի գործողություններն ու դրանց անպատժելիությունը ստեղծում են անապահով պայմաններ քրիստոնեական համայնքների համար և անվստահության սերմեր է ցանում հավատացյալների, զբոսաշրջիկների և բնակիչների միջև տեղական իշխանությունների հանդեպ։ Հետևաբար, Իսրայելի կառավարությանը և ոստիկանության կոչ ենք անում, որպեսզի լուրջ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու այսօրինակ հարձակումները և պաշտպանելու ինչպես քրիստոնեական սրբավայրերը, այնպես էլ նրանց ամենօրյա սպասավորներին հետագա ոտնձգություններից և հարձակումներից»,- ասված է Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am