Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով

Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման 
նոր ժամկետը․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Մոսկվան ակնկալում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները շուտով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Ռուսաստանը նաև կողմ է սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ակտիվացմանը՝ Մոսկվայի խորհրդատվական աջակցությամբ։ Մոսկվան պատրաստ է նաև աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Լավրովը։

Լավրովն ընդգծել է բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ նոր հանդիպման հայկական կողմի պատրաստակամության մասին, քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը:

«Առաջիկայում երեք նախարարների համար էլ հարմար ժամկետներ կընտրենք»,- եզրափակել է Լավրովը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am