Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու մասին լրագրողի հարցին

Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու մասին 
լրագրողի հարցին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 16-ին ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից  (ՀԱՊԿ)  դուրս գալու հնարավորության մասին լրագրողի հարցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին կայացել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերը, Հայաստան են այցելել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորած առաքելությունը։

Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու ծրագիր է նախապատրաստվել, և կազմակերպության կանոնադրական մարմինների՝ Երևանում կայացած նիստում գործնականում ավարտվել է համապատասխան որոշման մշակումը։

«Միևնույն ժամանակ, հայ գործընկերների որոշակի պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, ի վերջո հնարավոր չեղավ այս որոշումը կայացնել», - ասել է Զախարովան։

Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։ Իսկ մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը, համապատասխան ընթացակարգի համաձայն, դիմել է ՀԱՊԿ՝ հրաժարվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am