Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ֆրանսիայում գործադուլներ և ցույցեր են անցկացվում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ

Ֆրանսիայում գործադուլներ և ցույցեր են անցկացվում կենսաթոշակային տարիքի 
բարձրացման դեմ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ամբողջ տարածքում այսօր գործադուլի են դուրս եկել տարբեր ոլորտների աշխատողներ, այդ թվում՝ աղբահանությամբ զբաղվողները, կոմունալ ծառայությունների աշխատողները և գնացքավարները: Գործադուլավորներն իրենց բողոքն են հայտնում կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու օրինագծի դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: 

Այս շաբաթ օրինագիծը քննարկվում է Ֆրանսիայի Սենատում: Փարիզում և Ֆրանսիայի տարբեր քաղաքներում սպասվում է ավելի քան 250 ցույց: Արհմիությունները սպառնացել են զանազան ոլորտներում գործադուլների միջոցով կաթվածահար անել Ֆրանսիայի տնտեսությունը: Բողոքի ալիքի նպատակն է կառավարությանը ստիպել հրաժարվել օրինագծից:

nnnnnnn.png (636 KB)

Associated Press-ը հայտնում է, որ մի շարք նավթավերամշակման գործարաններում գործադուլների պատճառով մարտի 7-ին Ֆրանսիայում դադարեցվել են նաև նավթի առաքումները: 

Փարիզում աղբահանողները հայտնել են անժամկետ գործադուլի մասին և փակել են մուտքը դեպի մայրաքաղաքի հարավում գտնվող այրման կայան, որն ամենամեծն է Եվրոպայում:

lllllll.png (953 KB)

Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում չեղարկվել է թռիչքների մեկ հինգերորդը: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում խափանվել է երկաթուղու աշխատանքը: Գործադուլի են դուրս եկել նաև ուսուցիչներ և պետական աշխատողներ:

Օրինագիծը նախատեսում է թոշակի տարիքը բարձրացնել 62-ից 64-ի, ինչպես նաև պահանջում է մինչև 2030 թ.-ն ունենալ 43 տարվա աշխատանքային փորձ՝ ամբողջական թոշակ ստանալու համար: Կառավարությունը փաստարկում է, որ մեկ տասնամյակի ընթացքում համակարգը կբախվի լուրջ խնդիրների հետ, քանի որ Ֆրանսիայի բնակչությունը ծերանում է, իսկ կյանքի տևողությունը՝ երկարում:

qqqqqq.png (788 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am