Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Անցած տարի Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 500 միլիոն դոլարը

Անցած տարի Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառությունն առաջին 
անգամ գերազանցել է 500 միլիոն դոլարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարի Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 500 միլիոն դոլարը, որից արտահանումն աճել է մոտ 35 տոկոսով, իսկ ներմուծումը՝ կրկնակիից ավել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Գերմանիայի պարագայում ներմուծումն էլ մեզ համար շատ կարևոր է, որովհետև հիմնականում ներմուծվում են այնպիսի ապրանքներ, որոնք հետագայում նպաստում են տնտեսության մրցունակության, արտադրողականության աճին: Ներմուծվում են շինարարական, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, հոսքագծեր և արտադրական այլ համակարգեր: Այդ առումով Գերմանիայից ներմուծումը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք ունենում ենք որակական փոփոխություն մեր արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության մեջ»,- ասել է Քերոբյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am