Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Լաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. Լավրով

Լաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Դրա (խմբ.՝ Լաչինի միջանցքի) գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թ. նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների, քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժն ապահովելու անհրաժեշտությունը։ Մենք հենց դրան ենք ձգտում՝ առաջին հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով: Այնտեղ չի նախատեսվում որևիցե անցակետերի ստեղծում», - ասել է Լավրովը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի արևելյան տարածքներում էներգառեսուրսների օգտագործման հետ կապված Երևանի և Բաքվի միջև դատավարությանը՝ կապված վնասի փոխհատուցման հետ, ապա, ըստ Լավրովի, դա Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարցն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am