Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայկական HopShop-ը հայտնվել է Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի գլոբալ եզրափակչում

Հայկական HopShop-ը հայտնվել է Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի գլոբալ 
եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական HopShop ստարտափն անցել է աշխարհի ամենահեղինակավոր ստարտափ մրցույթներից մեկի՝ Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի (EWC) եզրափակիչ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերությունը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր հարթակում: 

Աշխարհի 30 հազար ընկերություններից ընտրվել են 100 լավագույնները, որոնք մարտի 9-13-ը Սաուդյան Արաբիայում կպայքարեն 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար:

HopShop-ը «Shazam» է նորաձևության համար: Սա արհեստական ինտելեկտի վրա հիմնված տեսողական որոնման ծրագիր է, որը պարզեցնում է հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ գտնելու և գնելու գործընթացը: Oգտատերերը կարող են լուսանկարել իրը կամ վերբեռնել առկա լուսանկարը, իսկ հավելվածը կնույնականացնի նմանատիպ իրերը և կտրամադրի գնման տարբերակներ:

«Ձեռնարկատիրության աշխարհի գավաթին մասնակցելը մեզ համար նշանակալի ձեռքբերում է: Այն մեզ հնարավորություն է տալիս կապ հաստատել պոտենցիալ ներդրողների, գործընկերների և հաճախորդների հետ ամբողջ աշխարհից: Մենք երախտապարտ ենք այս փորձառության համար և ոգևորված ենք՝ ցուցադրելու մեր թիմի նորարարությունն ու ստեղծարարությունը»,-ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am