Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱԺ-ն դռնփակ ռեժիմով շարունակում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննարկումը

ԱԺ-ն դռնփակ ռեժիմով շարունակում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական 
հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները, դռնփակ ռեժիմով շարունակվում են Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 7-ի նիստում Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի առաջին միջնորդությունը քննարկվել էր բաց ռեժիմով, երկրորդը՝ դռնփակ: Փետրվարի 8-ին դռնփակ ռեժիմով շարունակվում է երկրորդ միջնորդության քննարկումը:

Խորհրդարանը փետրվարի 8-ին կքննարկի նաև Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: Այնուհետև ԱԺ-ն կշարունակի օրակարգային մյուս հարցերի քննարկումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am