Սփյուռք

Բերիո Հայոց թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին

1 րոպեի ընթերցում

Բերիո Հայոց թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Տ. Մակար Եպս. Աշգարեանը Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեանի և Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ «Ֆրիշօ» հիվանդանոցում այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը՝ նշելով, որ Սրբազան հայրը, իր հայրական օրհնությունն է տվել և աղոթել երկրաշարժից փրկված հայորդիների համար՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:

Ժիրայր Ռեիսյանը հավելեց, որ այս պահին քաղաքացիների մեծ մասը դեռևս դրսում են, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում