Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հալեպում երկրաշարժի հետևանքով ազգությամբ հայ զոհերի թիվը հասել է 4-ի

Հալեպում երկրաշարժի հետևանքով ազգությամբ հայ զոհերի թիվը հասել է 4-ի

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում այս պահի դրությամբ կա 4 ազգությամբ հայ զոհ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:

«Այս պահի դրությամբ Հալեպում 4 հայ զոհ ունենք: Վիրավորներ ևս կան, թիվը հստակ չէ»,-ասաց Ալեքսանյանը:

Այս պահին հայկական կազմակերպությունները մոնիթորինգ են իրականացնում, դպրոցների, եկեղեցիների և այդ հաստատությունների շրջանում կան որոշակի վնասեր, ճաքեր, փլված առաստաղ, պատեր:

Ալեքսանյանը հայտնեց, որ Հալեպի հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների, նրանց կից շինությունների հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում: Ուսումնասիրվում է վնասի չափը և, թե կարող է արդյոք վնասը խոչընդոտել կրթական գործի կազմակերպմանը: Հայկական կառույցների կրած որոշակի վնասների մասին տեղեկություններ կան, բայց ամբողջովին փլուզում ավերում առայժմ չկա:

«Թուրքիայի Իսքենդերունի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցին է զգալիորեն տուժել»,-ասաց Ալեքսանյանը:

Թուրքիայում նոր գրանցված երկրաշարժից հետո տվյալներ դեռևս չկան:

 Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ 

Թուրքիայում փետրվարի լույս 6-ի  գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել 5385 մարդ:

Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 59 կմ հյուսիս-արևելք 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am