Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռուսաստանն օգնություն է ուղարկում Իրան հունվարի 28-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների համար

Ռուսաստանն օգնություն է ուղարկում Իրան հունվարի 28-ին տեղի ունեցած 
երկրաշարժից տուժածների համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը փետրվարի 7-ին մարդասիրական օգնության խմբաքանակ կուղարկի Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքի շրջանում հունվարի 28-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաներին։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի մարդասիրական օգնությունն Իրան է մտել Հայաստանի սահմանով և կուղարկվի Արևմտյան Ադրբեջան նահանգի Խոյ քաղաք:

Հունվարի 28-ին 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է 175 հազար բնակչություն ունեցող Խոյ քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևելք: Հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել:

Ըստ Արևմտյան Ադրբեջանի նահանգապետի՝ երկրաշարժը 20-50 %-ի վնաս է պատճառել 70 գյուղերի շինությունների: Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղար Յակուբ Սոլեյմանիի խոսքով՝ տուժածներին բաժանվել Է մոտ 7 հազար վրան, ստեղծվել են ժամանակավոր տեղավորման 30  ճամբարներ, որտեղ մարդկանց տրվում են վերմակներ, տաքացուցիչներ և սնունդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am