Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԵԱՏՄ-ն կսկսի «Եվրասիական ագրոԷքսպրես»-ով մատակարարումները Հնդկաստան, Իրան, ԱՄԷ և Թուրքմենստան

ԵԱՏՄ-ն կսկսի «Եվրասիական ագրոԷքսպրես»-ով մատակարարումները Հնդկաստան, Իրան, ԱՄԷ և Թուրքմենստան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-Հարավ միջանցքով պարենամթերքի մատակարարումները կընդլայնվեն դեպի Հնդկաստան, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ և Թուրքմենստան: Դրա շուրջ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները պաշտպանել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկը՝ «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ինտեգրացիոն նախագծում ներառել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումները, որոնք իրականացվում են Թուրքմենստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հնդկաստանի Հանրապետության ուղղությամբ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի համապատասխան կարգադրությունն ընդունվել է փետրվարի 2-3-ին, Ալմաթիում կայացած նիստի շրջանակներում», - ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Մի շարք տրանսպորտային երթուղիների վերակողմնորոշման հետ կապված՝ զգալիորեն աճել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի պահանջարկը: Ծրագրի շրջանակներում Իրան և Հնդկաստան իրականացվող փորձնական առաքումները հաստատել են ուղղության գրավչությունը: Այստեղ մեր երկրները մեծ ներուժ ունեն իրենց տարանցիկ և արտահանման ներուժն ընդլայնելու համար», - ասել Է ԵԱՏՀ-ի առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնևը։

«Եվրասիական ագրոէքսպրես» նախագիծն իրենից ներկայացնում է ԵԱՏՄ անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի արագացված բեռնարկղային երկաթուղային ու մուլտիմոդալ մատակարարումներ ներքին և արտաքին շուկաներ:

Նախագիծը մեկնարկել է 2022 թ. փետրվարի 25-ին: Ընդհանուր առմամբ, 2022 թ.-ին տեղափոխվել է 525,5 հազար տոննա հավի և տավարի միս, կաթի փոշի, ճարպայուղ, պտուղ-բանջարեղենային և հատիկաընդեղենային արտադրանք, որից 282,9 հազար տոննան՝ արագ փչացող ապրանքներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am