Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից

Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան 
վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Mehr լրատվական գործակալությունը:

«Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար»,-ասել է Ղալիբաֆն ու հավելել, որ երկիրը մանրակրկիտ և համակողմանի հետաքննում է միջադեպը։

Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ հետաքննության ընթացքում չի գտնվել որևէ  ապացույց, որը թույլ կտար կատարվածն ահաբեկչություն որակել:

«Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել»,-շեշտել է Ղալիբաֆը։

Հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատունը զինված հարձակման է ենթարկվել: Ինքնաձիգով զինված տղամարդը հարձակվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության ղեկավարը, դիվանագիտական առաքելության երկու պահակներ վիրավորվել են։ Հանցագործը ձերբակալվել է։ Իրանի ԱԳ նախարարը հայտնել է՝ ըստ նախաքննության արդյունքների՝ հարձակումը կապված է հարձակվողի անձնական դրդապատճառների հետ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am