Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում է

Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Թոմ Պոլի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղից հետո Ջոկովիչը հաղթեց երեք սեթերում` 7:6, 6:1, 6:2 հաշվով: Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում կմրցի հույն Ստեֆան Ցիցիպասի հետ:

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am