Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի մի քանի նոր ուղղություններով

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի մի քանի նոր 
ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է չորս նոր ուղղություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունից:

Այսպես, 2023 թվականի ապրիլի 29-ից մեկնարկելու է միանգամից երեք նոր ուղղություն.

Դորտմունդ - Երևան- Դորտմունդ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

Կատովիցե-Երևան-Կատովիցե երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ:

2023 թ. հունիսի 12-ից մեկնարկում են Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am