Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պաշտպանության նախարարն ու ՔՊ խմբակցության անդամները քննարկել են ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Պաշտպանության նախարարն ու ՔՊ խմբակցության անդամները քննարկել են ՀՀ 
ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հունվարի 24-ին Ազգային ժողովում հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է խմբակցության «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հրապարակումից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:

Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու Կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am