Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցուն կից հյուրատանը հրդեհ է բռնկվել․ կա 2 զոհ

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցուն կից հյուրատանը հրդեհ է բռնկվել․ 
կա 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցին կից հյուրատանը հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21։45-ին հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

Նա նշեց, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել Ստամբուլի հրշեջ-փրկարարական խումբը և հրդեհի մարման աշխատանքներ իրականացրել։ Դեպքի վայրում էր նաև Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը։

«Հրդեհը բռնկվել է հին հյուրատանը, որը պետք է վերանորոգվեր, սակայն տեղի ունեցավ այս ողբերգական իրադարձությունը։ Հյուրատանը բնակվում էր 7 հոգի, որից 2-ը զոհվել են, 2-ը ծխահարման հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց»,- ասաց Գոչունյանը՝հավելելով, որ այս պահին դեռևս հրդեհի բռնկման պատճառների մասին որևէ տեղեկություն չկա։

Գոչունյանի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքները երկար են տևել, այն հաջողվել է մարել հունվարի 24-ին ժամը 2։00-ի սահմաններում։

«Փառք Աստծո, բուն եկեղեցին պահպանվել է, հրդեհը չի հասել սրբավայր»,- եզրափակեց Գոչունյանը։

Գոչունյանը նաև հայտնեց, որ հրդեհի հետևանքով զոհված անձինք են Հայ կաթողիկե հանրության անդամներ Ժոզեֆին Էքմեքչին և Ֆեհիմ Աթսուփը: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am