Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՌԴ խաղաղապահ զորախումբը հիմնական երաշխիքներից է, որ զսպում է թուրք- ադրբեջանական տանդեմին Արցախը հայաթափելու հարցում. Սերգեյ Ղազարյան

ՌԴ խաղաղապահ զորախումբը հիմնական երաշխիքներից է, որ զսպում է թուրք-
ադրբեջանական տանդեմին Արցախը հայաթափելու հարցում. Սերգեյ Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը հիմնական երաշխիքներից մեկն է, որ զսպում է թուրք-ադրբեջանական տանդեմին ավարտին հասցնել իրենց ծրագրերը՝ կապված Արցախը հայաթափելու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Այս կոնկրետ իրավիճակում, հիմնական նպատակներից մեկը, որն ադրբեջանական կողմը հետապնդում էր, այն էր, որպեսզի հայկական բնակչության կողմից դժգոհության ալիք բարձրանա ՌԴ խաղաղապահների նկատմամբ: Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հեղինակազրկել ՌԴ խաղաղապահների գործունեությունը»,- ասաց Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում ավելի է կարևորվում ՌԴ խաղաղապահների դերը, քանի որ Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է, որպեսզի Արցախ պարենային մթերք, դեղորայք ներկրվի, իսկ ՌԴ խաղաղապահները պետք է ներգրավված լինեն, որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրվեն Արցախի Հանրապետություն:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am