1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը խոստացավ գործադրել բոլոր դիվանագիտական միջոցները ՀՀ տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման նպատակով

Փաշինյանը խոստացավ գործադրել բոլոր դիվանագիտական միջոցները ՀՀ 
տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռ  1990-ականների սկզբից ադրբեջանական զինուժն օկուպացրել է Հայաստանի շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածք՝ մասնավորապես Տավուշի, Արարատի մարզերում։

«Այո, նաև վերջին 1,5 տարվա ընթացքում՝ 2021 թվականի մայիսից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի նոր տարածքներ։ Մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը դուրս գան մեր տարածքներից։ Մենք հետևողականորեն կիրագործենք բոլոր դիվանագիտական միջոցներն այդ նպատակին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ հայկական կողմի համար կարևոր է չդառնալ նոր սադրանքի պատճառ, ուստի «մեր գործողությունները բխում են հենց այս տրամաբանությունից»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]