Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

50 Cent-ը պատրաստվում է հեռուստասերիալ նկարել «8-րդ մղոն» ֆիլմի հիման վրա

50 Cent-ը պատրաստվում է հեռուստասերիալ նկարել «8-րդ մղոն» ֆիլմի հիման 
վրա

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի ռեփեր 50 Centհայտնել է, որ նա պատրատվում է 2002 թվականին նկարահանված «8-րդ մղոն» ֆիլմի հիման վրա հեռուստասերիալ նկարահարել։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Billboard-ը, ռեփերը այս մասին հայտնել է Big Boy TV-ին տված հարցազրույցում։

«Ես պատրաստվում եմ Էմինեմի «8-րդ մղոն» ֆիլմը վերափոխել հեռուսատասերալի մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Էմինեմը նույնպես կմասնակցի նախագծին։ Դա շքեղ կլինի»,- ասել է ռեփերը։

«8-րդ մղոն» ֆիլմը նկարհարահանվել է 2002 թվականին, որի գլխավոր դերակատարն է աշխարհահռչակ ռեփեր Էմինեմը։ Ֆիլմը նկարագրում է Ջիմի «Ճագար» Սմիթ կրտսերի (Էմինեմ)՝ երիտասարդ սպիտակամորթ ռեփերի կյանքը, ով 1995 թվականին ապրում էր Դեթրոյթում, և ռեփերի կարիերա սկսելու նրա փորձերը: Էմինեմը 2003 թվականին ստացել է «Օսկար» մրցանակ ֆիլմում հնչող «Lose Yourself» երգի համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am