Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Բայդենին կոչ են արել օգնության հասնել արցախահայությանը

Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Բայդենին կոչ 
են արել օգնության հասնել արցախահայությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` կոչ անելով օգնության հասնել Արցախի ժողովրդին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բասի և Գրեգորյանի հրապարակած նամակը:

Ըստ նամակի հեղինակների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միայն Ուկրաինայի ժողովրդավարությունը չէ, որ փորձում է խաթարել, և նրա գործողությունների հետևանքով այսօր Արցախի 120 հազար քաղաքացիները բախվել են ցրտից, սովից ու դեղորայքի պակասից դանդաղ մահվան դատապարտվելու սպառնալիքին:

«Հումանիտար աղետի պատճառը Արցախի ժողովրդին պաշարմամբ պատանդ պահող միտումնավոր շրջափակումն է՝ իրականացված Ադրբեջանի բռնապետ Ալիևի կողմից, ռուսական զորքերի աջակցությամբ։ Այս անօրինական շրջափակման միջոցով երկու բռնապետությունները ցանկանում են պատժել Արցախին և Հայաստանին, որոնք համարձակվել են տարածաշրջանում առաջ տանել ժողովրդավարությունը և կայունությունը», - նշում են նամակի հեղինակները՝ հավելելով, որ ԱՄՆ-ի կողմից համարձակ գործողությունների բացակայությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում հայերի ներկայության ցեղասպանական ոչնչացման:

Ներկայացնելով դեկտեմբերի 12-ից Արցախում ստեղծված ծանր իրավիճակը՝ Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Ջո Բայդենին կոչ են անում օգնության հասնել Արցախի ժողովրդին հետևյալ կերպ.

  1. Տրամադրել ԱՄՆ-ի ուղիղ մարդասիրական աջակցությունն Արցախին, այդ թվում՝ սննդամթերք և դեղորայք:
  2. Հստակ ուղերձ հղել Պուտինին ու Ալիևին, որ ԱՄՆ-ն պահանջում է և գործողություններ կձեռնարկի՝ երաշխավորելու անվտանգ թռիչքների իրականացում Արցախի բնակչությանն օգնություն հասցնելու համար:
  3. Դիվանագիտական ջանքեր գործադրել Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կայացման համար՝ երաշխավորելով արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը:
  4. Պնդել, որ Արցախում ռուսական խաղաղապահները փոխարինվեն միջազգային խաղաղապահ առաքելությամբ:
  5. Շոշափելի գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ և պատասխանատվության ենթարկել այդ երկրին իր պատերազմական հանցագործությունների համար՝ համաձայն Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի և Մագնիտսկու ակտի:

Նամակի հեղինակները հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն անգործ չի հետևի, թե ինչպես են ագրեսիվ բռնապետություններն իրենց ժողովրդավարական հարևանների դեմ ցեղասպանական քաղաքականություն վարում:

0104233f17523de9e041138dfdf4d57d1ca168.jpg (123 KB)

0104238b6d50f07d2a4764857e19289b14bf64.jpg (125 KB)

Ավելի վաղ Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացրել Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու և Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am