Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի ՀՀ-ին և ևս 2 մլն դոլարի՝ Արցախին

ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի ՀՀ-ին և ևս 2 մլն դոլարի՝ Արցախին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 միլիոն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին և ևս 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրենկ Փալոնն այս մասին գրել է  «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»,- գրել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am