Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Շիրակի մարզի պարեկները վարորդի մոտ պահվող թմրանյութ են հայտնաբերել

Շիրակի մարզի պարեկները վարորդի մոտ պահվող թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 20-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պարեկները Մադոյան փողոցում կանգնեցրել էին «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենա: 30-ամյա տղամարդը հայտնել էր, որ մեքենայում թմրամիջոց է պահում: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական կասկածանքով տղամարդը հրավիրվել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ էլ ներկայացրել կաթուցիչ, որի պատերին մարիխուանայի նմանվող զանգվածի հետքեր են եղել:

Ձերբակալվածի հայտնածով՝ ներկայացվածը թմրամիջոց է, որը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից և օգտագործել էր ձերբակալման օրը:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am