Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ամերիկայի հայկական համագումարը հաղորդում է 60 միլիոն դոլար Հայաստանին և 2 միլիոն դոլար Արցախին տրամադրվող աջակցության մասին

Ամերիկայի հայկական համագումարը հաղորդում է 60 միլիոն դոլար Հայաստանին 
և 2  միլիոն դոլար Արցախին տրամադրվող աջակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ 2023 ֆինանսական տարվա վերջնական հատկացումների օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Եզրափակիչ զեկույցում ասվում է, որ համաձայնագիրը ներառում է ոչ պակաս, քան 60 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի համար աջակցություն, ներառյալ՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության ծրագրեր:

Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսում է տրամադրել 2 միլիոն ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած տարածքներում «մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման աշխատանքների համար», - նշվում է հաղորդագրությունում:

1972 թվականին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում գործող ամենամեծ համազգային կազմակերպությունն է, որը նպաստում է հայկական հարցերի հանրային իրազեկմանը: Համագումարը անկուսակցական կազմակերպություն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am