Արցախ

Արցախի կառավարության անդամները կհանդիպեն Մարտակերտի բնակիչներին

1 րոպեի ընթերցում

Արցախի կառավարության անդամները կհանդիպեն Մարտակերտի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց վաղվանից մեկնարկող հանդիպումների մասին՝ Արցախի տարբեր շրջանների բնակչության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նախարարն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Վարդանյանն առավոտյան ասել էր, որ վաղը Ստեփանակերտում հանրահավաք է սպասվում, սակայն գործընկերների հետ երկար քննարկումների արդյունքում որոշել են նախ գնալ Մարտակերտ, ապա Մարտունի, հաջորդ օրն Ասկերան, որից հետո պարզ կլինի՝ ինչպես են կազմակերպելու հանրահավաքը Ստեփանակերտում:

«Մենք ունենք խնդիր, թե ոնց անենք, որ այս հանրահավաքը դառնա այնպիսի հանրահավաք, որը եղել է 1990-ականների սկզբին: Դա պետք է լինի անկեղծ շփում կառավարության ու ժողովրդի միջեւ: Դրա համար երկար քննարկումներից հետո որոշել ենք վաղը գնալ Մարտակերտ, այնտեղ ժամը երեքին հանդիպում անցկացնենք, հնարավորություն կունենանք մարդկանց հետ շփվելու, հաջորդ օրը կգնանք Մարտունի, դրա հաջորդ օրը՝ Ասկերան, եւ դրանից հետո պարզ կլինի, թե ինչպես կազմակերպենք հանրահավաքը Ստեփանակերտում»,-ասաց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում