Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայի պաշտոնյաների հետ հանդիպումներին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակը

ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայի պաշտոնյաների հետ հանդիպումներին  ներկայացրել է 
Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԽ գրասենյակից, հանդիպումների ընթացքում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումն և դրանց հետևանքով առաջացած պարենային ու հումանիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել զրուցակիցներին հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով:

Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար պարոն Պեկկա Հաավիստոն արտահայտել է իր երկրի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կոնֆլիկտի հաղթահարմանը՝ այդ թվում նաև ԵԱՀԿ շրջանակներում: 

Ջրուցակիցները նաև անդրադարձել են հայ-ֆիննական հարաբերությունների զարգացմանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am