Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մունդիալ-2022. Կկայանան քառորդ եզրափակիչի մյուս զույգերի հանդիպումները

Մունդիալ-2022. Կկայանան քառորդ եզրափակիչի մյուս զույգերի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում կկայանան քառորդ եզրափակիչի մյուս երկու հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 19:00-ին կկայանա Մարոկկո-Պորտուգալիա, իսկ 23:00-ին` Անգլիա-Ֆրանսիա խաղերը: Այս զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցենմիմյանց դեմ:

Նախօրեին կայացած խաղերում կիսաեզրափակիչ էին դուրս եկել Խորվաթիան և Արգենտինան, որոնք երկուսն էլ ուղեգիրը նվաճել էին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ:

Մունդիալի առաջին կիսաեզրափակիչը կկայանա դեկտեմբերի 13-ին, իսկ երկրորդը` 14-ին: Աշխարհի առաջնության չեմպիոնը կորոշվի դեկտեմբերի 18-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am