Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեության 30 տարիներին ավելի քան 2 միլիարդ եվրո է ներդրել 200-ից ավել ծրագրերում

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեության 30 տարիներին ավելի քան 2 միլիարդ եվրո է 
ներդրել 200-ից ավել ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը թարմացված տվյալներ է ներկայացրել Հայաստանում բանկի գործունեության 30 տարիների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՎԶԵԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բանկը Հայաստանում է արդեն 30 տարի՝ ներդնելով ավելի քան 2 միլիարդ եվրո ավելի քան 200 ծրագրերում, որոնցից ավելի քան 90 տոկոսը գործում է մասնավոր հատվածում:

«Բանկի ներդրումների հիմնական թիրախներն են ֆինանսական ոլորտը, փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) և կայուն ենթակառուցվածքները: Բանկի ներդրումները զուգորդված են քաղաքականության ներգրավմամբ և տեխնիկական համագործակցությամբ:

Միջին հաշվով, Բանկի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են տարեկան շուրջ 150 մլն եվրո ։ Հայաստանում իր գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին առևտրի ֆինանսավորման, մրցունակության, կանաչ և ներառական ֆինանսավորման տարբեր ծրագրերի միջոցով տրամադրում է մոտ 100 միլիոն եվրո:

Կայուն ենթակառուցվածքների ոլորտում Բանկը Հայաստանի ողջ տարածքում ֆինանսավորում է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը և Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը։ Այս ծրագրերը հիմնված են Բագրատաշենի վերջերս կառուցված կամրջի հաջողության վրա: Մայրաքաղաքում Բանկն աջակցում է քաղաքապետարանին՝ Երևանի բնակիչների համար ձեռք բերելու ժամանակակից, ավելի կանաչ և ծախսարդյունավետ ավտոբուսներ:

Բանկն օգտագործում է մի շարք պրոդուկտներ՝ ուղղակիորեն աջակցելու Հայաստանի տնտեսության կարևոր դերակատարներին: Վերջին տարիներին ՎԶԵԲ-ը, ի թիվս այլոց, ֆինանսավորել է «Տելեկոմ Արմենիա», «Փիքսարտ», «Սարանիստ», «Ամբեր Կապիտալ» կազմակերպություններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am