Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Եկեք գնահատենք արդեն կատարված աշխատանքը․ Երևանի քաղաքապետը՝ մայրաքաղաքի նախատոնական զարդարանքի մասին

Եկեք գնահատենք արդեն կատարված աշխատանքը․ Երևանի քաղաքապետը՝ մայրաքաղաքի նախատոնական զարդարանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է մայրաքաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ Երևանի քաղաքապետն արձանագրել է, որ քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում իրենց կողմից թույլ տրված բացթողումներով։ Քաղաքապետը վստահեցրել է, որ իրենք հնարավոր ամեն բան անելու են իրավիճակը շտկելու համար։

«Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ միջազգային մրցույթի պատվիրակություններին, իսկ սա եզակի հնարավորություն է լավագույնս հյուրընկալել նրանց եւ բոլոր կողմերից ցույց տալ մայրաքաղաք Երևանը և երևանցուն։

Ավելի քան վստահ եմ, որ քննարկումները ոչ պակաս էին լինելու նաև զարդարանքի իսպառ բացակայության դեպքում. հումորներն ու քննադատություններն այդ պարագայում, սակայն, կհնչեին ոչ կոմպետենտության և միջազգային հանրությանը մեր երկիրը ոչ պատշաճ ներկայացնելու ուղղությամբ։ Ինչևէ, եկեք գնահատենք արդեն կատարված աշխատանքը, մեր բալիկներին հաղորդակից դարձնենք հրաշքին, քանզի Հանրապետության հրապարակը հենց հրաշքի մաս է դարձել։ Կհանդիպենք դեկտեմբերի 5-ին՝ 19:00, տոնածառի լույսերի վառման արարողության միջոցառման շրջանակներում»,- գրել է Հրաչյա Սարգսյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am