Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իրանում վերջին անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ

Իրանում վերջին անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 200 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ, իսկ պետական և մասնավոր կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Անկարգությունների արդյունքում մինչ օրս մահացել է 200 մարդ, որոնց կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհված անձինք և անմեղ քաղաքացիական անձինք, ովքեր զոհվել են զինված խմբավորումների ոչնչացման հետևանքով, ինչպես նաև զինված հակահեղափոխական և անջատողական խմբավորումների անդամներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Երկր ներքին գործերի նախարարությունը նշել է, որ անկարգությունները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ տարվել է հիբրիդային պատերազմ՝ նպատակ ունենալով թուլացնել ազգային համախմբվածությունը, ստիպել երկրի առաջընթացին հետընթաց ապրել և շեղել իրական հանրային պահանջները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am