Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակելու պատճառով անհնարին է դարձել բժշկական պարագաների տեղափոխումը Արցախ

Ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակելու պատճառով անհնարին է դարձել 
բժշկական պարագաների տեղափոխումը Արցախ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող մարդկանց Արցախից ՀՀ տեղափոխումը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպություններին անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am