Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի. ԿԳՄՍ նախարարը՝ տարածվող լուսանկարի մասին

Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի. ԿԳՄՍ նախարարը՝ 
տարածվող լուսանկարի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձել է Երևանի շենքերից մեկի զարդաքանդակի վնասման մասին տարածվող լուսանկարին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Վահրամ Դումանյանը նշեց, որ ամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքների խնդիրը Երևանի քաղաքապետարանի դաշտում է, քաղաքապետարանը պարտավորվել է՝ եթե որևէ վնաս լինի, հարյուր տոկոսով կվերականգնի։

«Քաղաքապետարանի դաշտում է խնդիրը: Քաղաքապետարանը պարտավորվել է, որ ինչ-որ մի նույնիսկ փոքրիկ վնաս լինի, քաղաքապետարանը այն պետք է վերականգնի հարյուր տոկոսով: Այս ամենը ժամանակավոր երևույթ է, այնպես որ՝ ժամանակավոր զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստում դա չի քննարկում, իսկ քաղաքապետարանը՝ որպես միջոցառման կազմակերպիչ, պարտավորված է և վստահ եմ, որ կանի, կվերականգնի։ Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի»,- ասաց Դումանյանը

Ավելի վաղ համացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է շենքերից մեկի զարդաքանդակի մեջ մխրճված հեղույս: Լրատվամիջոցներում նշվում է, որ հեղույսը մխրճված է եղել Հանրապետության Հրապարակի պատերից մեկի քանդակի մեջ և վնասել այն:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am