Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության 
նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում:

Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։

Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։

2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am