Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի ղեկավարները Մոսկվայում կքննարկեն եվրասիական անվտանգությունը

ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի ղեկավարները Մոսկվայում կքննարկեն եվրասիական անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ պետությունների համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն նշված կառույցների փոխգործակցությունը Մոսկվայում նոյեմբերի 16-ին կայանալիք տասներորդ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինը կքննարկեն երեք խոշորագույն տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանի անվտանգության հարցեր», - ասվում Է ՀԱՊԿ-ի հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Ներկայում ԱՊՀ-ի կազմում են գտնվում Ռուսաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Մոլդովան: ՇՀԿ-ի կազմի մեջ մտնում Է ութ երկիր՝ Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը: Չորս պետություններ՝ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, դիտորդի կարգավիճակ ունեն: Վեցը գործընկեր-երկրներն են: Դրանք են Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: ՇՀԿ-ին անդամակցության եզրափակիչ փուլում Է գտնվում Իրանը: Անդամակցության ընթացակարգն սկսվել Է անցած տարվա աշնանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am