Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ադրբեջանի նախագահն ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից. վարչապետ

Ադրբեջանի նախագահն ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման 
առաջարկից. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Ադրբեջանի համար կոմունիկացիաների բացումը ոչ թե էսկալացիայի առիթ է, այլ հաղորդակցության խնդիր, ապա այդ հարցը լուծված է, պետք է գնալ և ընթացք տալ այդ լուծմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը գնում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու ճանապարհով, ապա պարզ է, որ այդ շփումները պետք է կազմակերպվեն ինչ- որ ձևով:

«Մենք առարկություն չունենք, եթե Ադրբեջանի կողմից, օրինակ լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, մեր կողմից էլ ՝Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը: Եթե այդ տարբերակն ընդունելի չէ, Ադրբեջանի սահմանին պետք է հսկողություն իրականացնեն ադրբեջանցիները, Հայաստանի սահմանին՝ հայաստանցիները: 21-րդ դարում բազմաթիվ գործողություններ հնարավոր է անել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև հիշեցրեց, 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքների հետ կապված:

«Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվել այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից»,-ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am