Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արցախում հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը, թե ՊԲ ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Արցախում հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը, թե ՊԲ ստորաբաժանումները 
կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: 
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am