Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսին ուղղվող ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի 5 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսին ուղղվող ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի 5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականին կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղվող ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի 5 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նախարարը նշեց, որ մինչև 2023 թվականը կորոնավիրուսին ուղղվող ծախսերը ֆինանսավորել են հետևյալ կերպ՝ փաստացի ծախսված գումարների արդյունքում պահանջարկ են ներկայացնում պետական պահուստից միջոցներ հատկացնելու:

«Սկզբնական հատվածում շատ բարդ էր կանխատեսել, թե ինչպիսին կլինի հիվանդացության բեռը, և մենք ինչ ալիքներ կունենայինք: Մյուս կողմից էլ միջոցներ խնայելու, այսինքն՝ ավելորդ մեծ գումար և ոչ էլ պակաս գումար չուզելու համար, ընտրել էինք այս ֆինանսավորման մեխանիզմը: Բայց աշխարհում կորոնավիրուսի հիվանդացության արդյունքները ցույց են տալիս, որ մենք կարող ենք արեն որոշակի պլանավորման գնալ: Եվ հաջորդ տարվա բյուջեի մեջ այն արդեն որպես ծրագիր ներառված է: 5 մլրդ դրամ նախատեսված է կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղվող ծախսերը փակելու համար»,-ասաց Ավանեսյանը:

Վերջին 3 ամիսներին կորոնավիրուսի դեպքերի ալիք է եղել: Սակայն նախարարը շատ դրական համարեց, որ անգամ ալիքների պարագայում հոսպիտալացման բարձր ցուցանիշներ հիմա չեն լինում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում