Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Pfizer-ը և BioNTech-ը սկսել են կորոնավիրուսի և գրիպի դեմ համակցված պատվաստանյութի ուսումնասիրություն

Pfizer-ը և BioNTech-ը սկսել են կորոնավիրուսի և գրիպի դեմ համակցված 
պատվաստանյութի ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դեղագործական Pfizer Inc-ը և իր գերմանական գործընկեր BioNTech-ը հայտարարել են, որ սկսել են վաղ փուլի ուսումնասիրություն՝ գնահատելու COVID-19-ի և գրիպի դեմ համակցված պատվաստանյութը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Պատվաստանյութի նմուշը Pfizer-ի գրիպի պատվաստանյութի և ընկերությունների կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ խթանիչ պատվաստանյութի համադրություն է:

Վաղ փուլի ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատել համակցված դեղաչափի անվտանգությունը, իմունային պատասխան առաջացնելու կարողությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am