Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կառուցելով մեր համատեղ ապագան. Երևանում մեկնարկեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովը

Կառուցելով մեր համատեղ ապագան. Երևանում մեկնարկեց Համաշխարհային 
հայկական գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ինչպես նաև սփյուռքի համայնքային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչները:

Գագաթնաժողովը որպես նոր ձևաչափ և դինամիկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները։

Օրակարգում ընդգրկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն։

Միջոցառումը կունենա շուրջ 600 մասնակիցներ 50-ից ավելի երկրներից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն 100-ից ավելի համայնքային կառույցներ և կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:

Գագաթնաժողովն աշխատանքային երեք օրերի ընթացքում կունենա 8 պանելային քննարկումներ, համաժամանակյա 17 նիստեր, ազատ ձևաչափով է հանդիպում: Որպես բանախոսներ հանդես կգան սփյուռքի համայնքներից ժամանած հայտնի սփյուռքահայեր, փորձագետներ, համայնքային գործիչներ, գիտնականներ, ինչպես նաև հայաստանյան շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառումն անցկացվում է «Կառուցելով մեր համատեղ ապագան» խորագրով:

Հնչեցված առաջարկները, լուծումներն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիմնաքարերը: Այսպիսով հայրենիքն ու սփյուռքը մասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները:

Գագաթնաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, այն կտևի մինչև հոկտեմբերի 31-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am