Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերին Լարսում թողունակության խնդիրը շարունակում է առաջնահերթ լինել. Քերոբյան

Վերին Լարսում թողունակության խնդիրը շարունակում է առաջնահերթ լինել. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսում թողունակության խնդիրը շարունակում է առաջնահերթ լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս պահին էլ մեծ հերթեր են գոյացել:

«Վերին Լարսի խնդիրը եղանակային է: Լաստանավերի և այլ ծովային տրանսպորտի առկայությունը խիստ անհրաժեշտ է: Մենք դա գիտակցում ենք, այսօր էլ հարցը քննարկել ենք ռուս գործընկերների հետ»,-ասաց Քերոբյանը` հավելելով, որ քննարկվում է նաև օդանավային բեռնափոխադրումների խիստ կարևորությունը, ինչի ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում:

« Վերին Լարսում այս պահին ունենք երկու խնդիր, մեկը եղանակային խնդիրն է: Ամեն տարի ձմռանը այնտեղ խաթարվում է երթևեկությունը: Մյուս խնդիրը անվտանգային է` Ղրիմի կամուրջի պայթյունի հետ կապված»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ լաստանավի հետ կապված բոլոր պայմանագրերը ստորագրված են, բայց շատ կարևոր է, որ այն ֆիզիկապես աշխատի: «Չեմ ուզում որևէ ժամկետ ասել, կսպասենք մինչև լաստանավն աշխատի»,-ասաց նա:

Վահան Քերոբյանի խոսքով` Հայաստանի ընկերություններն այժմ արդեն ավելի շատ ապրանք են արտահանում Ռուսաստանի Դաշնություն՝ հաշվի առնելով այն, որ շուկայում մրցակցությունը թուլացել է և շուկայից դուրս են եկել խոշոր միջազգային գործընկերները:

«Բացի այդ, մենք տեսնում ենք նաև արդյունաբերական ապրանքների մասով մեծ հնարավորություններ և աշխատանք ենք տանում, որպեսզի հայկական ապրանքները դառնան ավելի մրցունակ ռուսական շուկայում»,-հավելեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]