Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ն պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր. Կոնգրեսական

ԱՄՆ-ն պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր. 
Կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները դեմ է Հայաստանի ինքնավար տարածք Ադրբեջանի ներխուժմանն ու պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը:

«Հայաստանի համար ծանր ժամանակներ են: Ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, և դեռ վառ էր հակամարտության զոհերի հիշատակը, ևս մեկ բռնկում տեղի ունեցավ: ԱՄՆ կողմից երկկուսակցական, երկպալատային ջանքեր են ներդրվում, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: ԱՄՆ դերն է ուղղորդել միջազգային համայնքին այս երկարատև հակամարտությանը լուծումն ապահովելու համար»,-ասաց նա:

Փրայսը բարձր գնահատեց նաև ՀՀ ԱԺ ջանքերն՝ ուղղված  հակակոռուպցիոն բարեփոխումներին և  ժողովրդավարության ամրապնդմանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին էլ իր հերթին նշեց, որ ԱՄՆ պատվիրակության այցը պետք է դիտարկել, որպես վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ:

«Մեր գործընկերների հետ քննարկել ենք  բավականին լայն շրջանակի հարցեր `այդ թվում մեր երկրի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ»,-ասաց Աղաջանյանը:

Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am