Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի 
համատեղ նիստը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի նախագահությամբ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության կարգի կատարելագործմանը, ՀՀ նախագահի ինստիտուտի վերաիմաստավորմանը և Սահմանադրությամբ պետական պաշտոնների համար սահմանված քաղաքացիության և նստակեցության ցենզերի վերանայմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այլ ընթացակարգային հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նիստի ընթացքում մասնագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են Սահմանադրությամբ պետական պաշտոնների համար սահմանված միայն ՀՀ քաղաքացի լինելու և ՀՀ-ում մշտական բնակության պարտադիր պահանջների վերանայման առաջարկությունների փաթեթը: Քննարկվել են Նախագահի գործառույթները, նախագահի լիազորությունների շրջանակին վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում, հնչել են առաջարկություններ և կարծիքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]