Տնտեսություն

ՊԵԿ կայքում հրապարակվել է երկակի և ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ կայքում հրապարակվել է երկակի և ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ)ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ տարիների ուսումնասիրությունների արդյունքում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում:

Ցանկում ներառված են շուրջ 28 500 ապրանքատեսակներ։ Այսուհետ, ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս, անձինք կարող են հղում կատարելով նշված ցանկին՝ այլևս մաքսային մարմիններին չներկայացնել նշված ապրանքների՝ երկակի և (կամ)ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվում են տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, քանի որ տվյալ ապրանքներն արդեն իսկ որակվել են որպես ոչ երկակի և (կամ)ոչ ռազմական նշանակության ապրանքատեսակներ։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հայտարարագրվող ապրանքի մասով տվյալ ցանկին հղումը հիմք կընդունվի մաքսային մարմինների կողմից՝ միայն տվյալ ապրանքի և ցանկում նշված նույնանման ապրանքի բոլոր բնութագրերի ու նկարագրությունների համընկնելու պարագայում։

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ըստ ուսումնասիրությունների արդյունքների, անհրաժեշտության դեպքում, երկակի և (կամ)ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը պարբերաբար կթարմացվի և կընդլայնվի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում