Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Չավուշօղլուն Ֆրանսիայում թուրքական համայնքին հրահրում է հայկական սփյուռքի դեմ

Չավուշօղլուն Ֆրանսիայում թուրքական համայնքին հրահրում է հայկական սփյուռքի 
դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի թուրքական համայնքի անդամների հետ, որի ժամանակ կոչ է արել առավել համակարգված գործել հայկական սփյուռքի ներկայացուցիչների դեմ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  հայտնում է թուրքական  Anadolu գործակալությունը։

Չավուշօղլուն հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նշելով, որ Ֆրանսիայում 800 հազար թուրք քաղաքացի կա՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է առավել արդյունավետ լինել հատկապես քաղաքականության և լոբբիստական գործունեության մեջ։

«Դուք պետք է ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը բարձրացնեք հայկական սփյուռքի դեմ, սիրելի՛ քաղաքացիներ»,-դիմելով թուրքական համայնքի  ներկայացուցիչներին՝ ասել է Չավուշօղլուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am