Քաղաքականություն

Կապանում հյուպատոսության բացումը կամրապնդի հայ-իրանական համագործակցությունը․ Իրանի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Կապանում հյուպատոսության բացումը կամրապնդի հայ-իրանական համագործակցությունը․ Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կապանում Իրանի հյուպատոսության բացումը նպատակ ունի նոր խթան հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին իրանական Icana լրատվական գործակալությանն ասել է Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տրանզիտային ճանապարհը, իրականացվել է երկու երկրի միջև՝մասնավորապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ու ամրապնդելու նպատակով։ Իրանի հյուպատոսն արդեն սկսել է գործունեությունը Կապանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Կապանում հյուպատոսության հիմնմամբ «ականատեսն ենք լինելու Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»։

Սեպտմբերի 30-ին Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին էր հանձնել հյուպատոսական արտոնագիրը։ Միրզոյանը նշել էր, որ Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում