Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արհեստական բանականությունը՝ նաև հետազոտական, փորձարարական աշխատանքներում. թեման՝ GIF-ի քննարկման հարթակում

Արհեստական բանականությունը՝ նաև հետազոտական, փորձարարական 
աշխատանքներում. թեման՝ GIF-ի քննարկման հարթակում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում արհեստական բանականության կիրառության ոլորտներն ընդլայնվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում քննարկվեց նաև արհեստական բանականության կիրառությունը հետազոտական, փորձարարական աշխատանքներում և շատ այլ ոլորտներում:

«Մենք փորձում ենք հասկանալ ԴՆԹ-ները, որոնք եղել են մինչև կորոնավիրուսը և ԴՆԹ-ն, որը ձևավորվել է կորոնավիրուսի ազդեցության տակ, հասկանալ տարբերությունները, իրականացնել հետազոտություն և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Նոր մեթոդներ կան, որոնք հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ տվյալները, ավելի արդյունավետ կերպով շարունակել հետազոտությունը, ընտրել ամենախոստումնալից ուղղությունները»,-ասաց Amazon Web Services-ից Սայրուս Մոազաի-Վահիդը:

Իսկ թե արհեստական բանականությունն ի՞նչ դեր կարող է ունենալ սննդի մատակարարման հարցում՝ պատասխանեց «Գլովո»-ից Նարեկ Վերդյանը:

«Կան ինքնուսույց ալգորիթմներ, որոնք իրենք իրենց են սովորում՝ ելնելով այն տվյալներից և փորձից, որոնք կուտակում են ժամանակի ընթացքում, և  ըստ այդմ փորձում են ինքնուրույն գտնել ալգորիթմներ, թե քանի առաքիչ է պետք լինելու, որ ուղղությամբ պետք է շարժվեն, ինչ մեքենաներ պետք է լինեն, ինչքան ժամանակում պետք է առաքումը կատարվի: Մենք տարբեր շուկաներում փորձում ենք փորձարկել արհեստական բանականությունը»,-ասաց նա:

Վերդյանը նշեց՝ տարբեր տեղերում փորձում են իրենց հարթակին կապել փոքր առևտրականներին, որոնք օրական վաճառում են 10 ապրանք, սննդի 10 առաքում են կատարում, հետո տեսնում են, որ նրանք 1 ամիս հետո սկսում են օրական վաճառել 200 ապրանք, և իրենք փորձում ենք հասկանալ, թե այդ ալգորիթմներն ինչքանո՞վ են նպաստել դրան: Հետո ստացված տվյալների հիման վրա փոխում են ալգորիթմները:

Stripe-ի պրոդուկտների ղեկավար Փոլ Չոնգն էլ նշեց, որր իրենք վերջին 5 տարիների ընթացքում  փորձում են արհեստական բանականության միջոցով օպտիմալացնել տեխնոլոգիաները: «Մենք փորձում ենք անհատական մոտեցում ցուցաբերել մեր սպառողներին, այն, ինչ հնարավոր չէր անել արհեստական բանականության դարաշրջանից առաջ, հիմա հնարավոր է»,-ասաց նա:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am