Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Երեք տասնյակից ավելի ընկերություն ամենատարբեր ոլորտներից կմասնակցի այս տարվա «Expo Russia-Armenia 2022» ցուցահանդեսին

Երեք տասնյակից ավելի ընկերություն ամենատարբեր ոլորտներից կմասնակցի այս 
տարվա «Expo Russia-Armenia 2022» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 5 – 7-ը կանցկացվի «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանի 7-րդ գործարար-համաժողովը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Զարուբեժ Էքսպո» ընկերության ցուցահանդեսային նախագծերի ղեկավար Սվետլանա Զաբելինան տեղեկացրեց, որ բավական հագեցած ծրագիր է սպասվում: Մասնակցելու են 30-ից ավելի ընկերություններ ամենատարբեր ոլորտներից:

«Մասնակցում են խոշոր ռուսական ընկերություններ, որոնք պարբերաբար ներկա են եղել: Ունենք նաև նոր ընկերություններ, որոնք առաջին անգամ են մասնակցում: Առանձնացված են տնտեսության ամենատարբեր ուղղություններ՝ էներգետիկա, նավթ-գազ, հանքարդյունաբերություն, մեքենաշինությունը, շինարարություն, տրանսպորտը, ագրոարդյունաբերություն, բանկային, ապահովագրական գործունեությունը, գիտություն, կրթություն և այլն»,-ասաց Սվետլանա Զաբելինան:

Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, նշեց, որ ամեն մի մասնակցող ընկերության համար պատրաստվել է գործընկերների ցանկ և գործնական ծրագիր:

«Ակնկալում եմ բոլորի հետ հանդիպել և անձամբ շփվել, քանի որ մեզ համար կարևոր է պահպանել մեր հարաբերությունների բարձր մակարդակը: Ուզում եմ ընդգծել, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են, իսկ նման միջոցառումներն իրենց մեծ ներդրումն են ունենում այդ գործում»,- ասաց Աննա Դոչենչկո: Նա կարևորեց հայ գործընկերների հետ ակտիվ աշխատանքն ու սերտ կապերը:

«Զարուբեժ էքսպո» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Անատոլի Նիկոլաևը տեղեկացրեց, որ գործարար-համաժողովի շրջանակներում նախատեսված են էներգետիկայի, բժշկության և դեղագործության, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության, տրանսպորտի, գիտության և կրթության ոլորտներին առնչվող թեմատիկ կլոր սեղաններ, կազմակերպվելու են գործարար հանդիպումներ:

«Բազմաթիվ են օրինակները, որ այս ցուցահանդեսների միջոցով գործարարները կարողանում են նոր կապեր հաստատել, գործընկերներ գտնել, համագործակցության շրջանակները ընդլայնել: Ամենատարբեր ոլորտներից ներկայացուցիչներ են լինելու, ներկայացվելու են ապրանքներ, ծառայություններ, տեխնոլոգիական ոլորտի նորություններ: Այնպես որ, մասնակցությունը խրախուսվում է»,-ասաց Անատոլի Նիոլաևը:

Կգործի ցուցահանդեսների «EXPO-RUSSIA» www.ExpoRF.ru.www.ExpoEurasia.org առցանց հարթակը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am