Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն

Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում 
գործուն մեխանիզմներ կմշակվեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործմանն ուղղված համապատասխան արդյունավետ գործիքակազմ ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության պետ Եվգենյա Հակոբյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովն արդեն քննարկել և ընդունել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է և ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի փոխարեն վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի փետրվարի 1-ը:

«Հաշվի առնելով նշված խումբ քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման առնչությամբ գործնականում ծագող խնդիրները, ընտրություններին ու հանրաքվեներին նրանց մասնակցության համար արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական փոփոխությունների իրականացման ժամկետը երկարաձգել: Մինչև նշված ժամկետի ավարտը պատկան մարմինների կողմից կկատարվեն ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններ, որոնք հիմք կհանդիսանան խնդրի կարգավորման արդյունավետ մեխանիզմներ մշակելու համար»,-մանրամասնեց վարչության պետը՝ հավելելով, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային տարբերակն արդեն շրջանառության մեջ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]